ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանք ներառում են պատժամիջոցներ ռուսական «Առաջին Ալիք», «Ռոսիա-1» և «НТВ» հեռուստաալիքների դեմ։

Նոր պատժամիջոցները ներառում են նաև մի շարք ոլորտների, այդ թվում՝ ատոմային արդյունաբերության ոլորտի ապրանքների արտահանման արգելք, պատժամիջոցներ Ռուսաստանի և Բելառուսի 2600 պաշտոնատար անձանց դեմ։

Ամերիկյան ընկերություններին նաև արգելվում է խորհրդատվական, գովազդային և հաշվապահական ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։