«Դիմադրության» շարժման երթը, որը սկիզբ է առել Ֆրանսիայի հրապարակից, հասավ քաղաքապետարանի շենքին:

Այստեղ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։


Դրանից հետո Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը։

Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները շարժվեցին դեպի քաղաքապետարանի մուտքը, որպեսզի թույլ չտն մոտենալ մուտքին. հրմշտոց ու քաշքշուկ առաջացավ։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։