ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Հայեր ջան, այսօր շատ նամակներ ենք ստացել ֆեյք պրոֆիլների մասին, որոնց հատ առ հատ ոչնչացնելու ենք:

Մեր առաջին զոհի Profile-ը դրված է LiveAra-ի ֆեյսբուքյան էջում։ Պետք է մտնել և Report անել:

Գործողությունների մանրամասն նկարագրությունը ներկայացված է մեկնաբանություններում։

Առավոտը բարի կլինի բոլորիս համար, բացի այս նիկոլական ֆեյքի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում նաև Ֆեյսբուքում՝ ուղիղ եթերների միջոցով: