Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: