ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը, անդրադառնալով այսօրվա ավտոերթին, լրագրողների հետ զրույցում ասաց. «4 ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող փողոցները, նաև` Երևանի փողոցները: Նպատակն է` քաղաքացիներին իրազեկել, որ պայքարը չի ավարտվել ու շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կապիտուլյանտներն են իշխանության, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Գնալու ենք մինչև վերջ»:

Հիշեցնենք` Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթը մեկնարկել է առավոտյան ժամը 08:00-ից: