Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Այդ նպատակով Մոսկվա է մեկնել եւ կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովը նվիրված է ՀԱՊԿ 30-ամյակին:

Բացի գագաթնաժողովից, նախատեսված են նաև կազմակերպության անդամ երկրների առաջնորդների աշխատանքային նախաճաշի ձևաչափով շփումներ և երկկողմ բանակցություններ:

Գագաթնաժողովից հետո էլ կկայանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը:

Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին անսպասելի հայտարարություն էր արել Բելառուսի պաշտպանության նախարարը։ Նա նշել էր, թե կազմակերպությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եւ կընդգրկի տասնյակ երկրներ: Թե որ երկրների հաշվին պետք է ընդլայնվի ՀԱՊԿ-ը՝ Բելառուսի պաշտոնյան չի ասել: