Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Բ-ի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Համբարձում Հ-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Րաֆֆի Հ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվե է «Արմենիա» բժշկական կենտրոն։