Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին, ով, ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։