Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը դիտարկել, քննարկել այդ հարցն ԱԺ խորհրդի նիստում և դրանից հետո միայն գործընթաց սկսել: Այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, ըստ որի՝ ընդդիմադիր պատգամավորները գերազանցել են բացակայությունների թույլատրելի շեմը: