«Ուզում եմ հղում անել միջազգային զեկույցներին, որոնցից երեքը շատ կարևոր են ինձ համար:

Առաջինը՝ պիտի արձանագրեմ 2021 թվականի արդյունքներով ՀՀ-ը միջազգային զեկույցների մեջ ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն»,- Ժողովրդավարության հայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Հաջորդը՝ մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում և այդ առաջընթացը շարունակվելու է:

Երրորդը հանգամանքը, որ ես ուզում եմ առանձնահատուկ նշել՝ վերաբերում է բանտային բնակչության խտությանը»,- ասաց վարչապետը: