Այս տարի Ապոլոնի խմբի հայտնի աստղակերպերից ամենամեծը մայիսի 27-ին կմոտենա Երկրին։ Այս մասին նշվել է ՌԳԱ Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի հաղորդագրությունում։

Ինստիտուտը հրապարակել է (7335) 1989 JA պոտենցիալ վտանգավոր աստղակերպի լուսանկարը։


«Այս տարի այն հայտնի վտանգավոր օբյեկտներից ամենամեծը պետք է դառնա (մոտ մեկուկես կիլոմետր չափով), ինչը թույլ կտա այն տեսնել անգամ սիրողական հեռադիտակով։ Մեր մոլորակին նվազագույն մերձեցումը տեղի է ունենալու մայիսի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17.26-ին, 13 կմ/վրկ արագությամբ, մոտ 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ»,- նշվել է ինստիտուտի Telegram-ալիքում։

Գիտնականները հավաստիացրել են, որ անցած գիշերներին աստղակերպին հետեւել են ինստիտուտի մի քանի աստղադիտարաններ։ «Ստացված տվյալները կօգտագործվեն պտույտի շրջանն ուսումնասիրելու համար, որը հայտնի է խիստ մոտավոր ձեւով»,- ասել են ինստիտուտում։

«Ռոսկոսմոս»-ում, իրենց հերթին, նշել են, որ Երկրին (7335) 1989 JA աստղակերպի մոտենալու ժամանակ ոչինչ չի սպառնում։ «Երկրին (ինչպես եւ առաջ) ոչինչ չի սպառնում»,- նշվել է «Ռոսկոսմոս»-ի Telegram-ալիքում։