ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Չի կարող պատահել, որ «ընդդիմության» կարկառունները չգիտակցեն, որ Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով որքան են ուժեղացնում վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն առանց ընդհատման, որովհետև բանակցային գործընթացի այս փուլում բողոքի ակցիաների ուղեկցումը Փաշինյանին հնարավորություն է տալիս միջազգային խաղացողների առջև հանդես գալ որպես ժողովրդավար և խաղաղասեր առաջնորդ, ով չի նահանջում իր հռչակած խաղաղության օրակարգից՝ նույնիսկ սեփական հանրության «ռադիկալ և ազգայնական» ուժերի ճնշման ներքո:

Իհարկե, սրա ամենաբացասական կողմն այն է, որ այդ հավաքները, չնայած հայտարարված թվերին, Ռուսաստանի բացահայտ աջակցությանն ու ներդրված ֆինանսական միջոցներին, չափազանց սակավամարդ են, որն ի ցույց է դնում Հայաստանի հանրության չափազանց նվազ հետաքրքրությունն արցախյան հարցի և Արցախի ապագայի նկատմամբ: Մինչդեռ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ խնդիրն Արցախի մեջ չէ, այլ այդ հավաքի կազմակերպիչ զույգի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»: