Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Հելդար Ալիեւ–2022» անունը կրող զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային եւ այլ ստորաբաժանումներով։