Խանթոֆոբիայով տառապողները կարող են վախենալ դեղին գույնի ամեն ինչից, այդ թվում արևից, նարգիզ ծաղիկից և դեղին գույնից: Իր ամենախորը ձևով նրանք կարող են վախենալ անգամ դեղին բառից:

Տուրոֆոբիայով տառապողները պանիրը ասոցացնում են ինչ-որ ողբերգալի հիշողության հետ և անգամ պանրի մի կտորից կարող են վատանալ: Որոշները կարող են վատանալ պանրի միայն մի տեսակից, իսկ մյուսները` բոլոր տեսակներից:

Սոմնիֆոբիան ներկայացնում է հաճախ իռացիոնալ և չափից դուրս վախը քնի նկատմամբ: Սոմնիֆոբները վախենում են քնել, քանի որ մտածում են մահվան մասին: Սոմնֆոբների վախը հնարավոր է կապված է ժամանակի կորուստի հետ:

Քոուլրոֆոբիան համեմատաբար սովորական ֆոբիա է և հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Քոուլրոֆոբիայով տառապում են այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Դանիել Ռադքլիֆը և Ջոնի Դեպը:

Հիլոֆոբիան ներկայացնում է փայտի, անտառի կամ ծառերի նկատմամբ վախը: Հաճախ այդ ֆոբիան առաջանում է հեքիաթների և ֆիլմերի ազդեցությամբ, որտեղ ներկայացված են սարսափելի ծառեր:

Օմփալոֆոբիա պորտի նկատմամբ վախն է: Այդ ֆոբիայով տառապողները կարող են վախենալ, երբ կպնում են իրենց պորտին կամ երբ իրենք են կպնում ուրիշին:

Նոմոֆոբիան բջջային հեռախոսի ծածկույթը կորցնելու վախն է: Այդ անունը առաջացել է հինգ տարի առաջ, երբ գիտնականները հայտնաբերել են այդ վախը: Համաձայն վերջին հետազոտության Մեծ Բրիտանիայում մարդկանց կեսը տառապում է այդ վախով:

Օմբրոֆոբիան անձրևի նկատմամբ վախն է: Հնարավոր է դա առաջացել է մանուկ հասակում, ծնողների պնդման հետ դուրս չգալ անձրևին փողոց, քանի որ կհիվանդանաս: Անձրևը հաճախ ասոցացվում է նաև դեպրեսիայի հետ:

Պապաֆոբիան վախն է Հռոմի Պապի նկատմամբ: Սակայն այս վախը այդքան էլ տարածված չէ և կապված է հիերոֆոբիայի հետ, որը վախն է բոլոր սուրբ անհատների և իրերի նկատմամբ:

Ուրանոֆոբիայով տառապողները վախենում են երկնքից և անդրաշխարհյան կյանքից, որը ամենայն հավանականությամբ կապված է ահեղ դատաստանի հետ:

Պոգոնոֆոբիա տերմինը սկսել է օգտագործվել 1850-ականներից մորուքի նկատմամբ ուժեղ վախը նկարագրելու համար:

Տրիպոֆոբիան վախն է փոսերի նկատմամբ: Այն դեռևս պաշտոնապես չի ընդունվել, չնայած հազարավոր մարդիկ տառապում են դրանով: Համաձայն նոր հետազոտության տրիպոֆոբները փոսերը ասոցացնում են վտանգի հետ:

Տրիսկայդեկաֆոբիան 13 թվի նկատմամբ վախն է: Այն ասոցացվում է ուրբաթ 13-ի հետ: Այդ վախով տառապողները խուսափում են այդ թվի հետ կապված ինչ-որ բան անել կամ օգտագործել: