«Արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ: Մենք գիտենք, թե ինչպիսի ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, ինտրիգներ: Սա պահանջում է ավելի մեծ համախմբվածություն, ավելի ակտիվ և պարզ գործողությունների համակարգում: Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը»,- այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն: