Պեկինը դեմ է հանդես եկել Ամերիկայի կողմից միակողմանի ներխուժմանը Սիրիա: Այս մասին ամենօրյան ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՉԻնաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուն Լեյը:
«Միակողմանի ռազմական գործողությունները հակասում են միջազգային իրավունքին և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին: Նման գործողությունները կարող է բերել միայն իրավիճակի բարդեցում Սիրիայում և կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի հետագա վատացմանը»,- նշել է Խուն Լեյը:
Պաշտոնական Պեկինը կոչ է արել իր գործընկերներից սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացություններին: «Չինաստանը ողջունում է ՄԱԿ-ի փորձագետների խմբի ձգտումը անցկացնել օբյեկտիվ և անկախ հետաքննություն»,- Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչի խոսքերն է մեջ բերել Չինաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը: Այս մասին հաղորդում է RT-ն:
«Ներկայումս մենք կոչ ենք անում կոնֆլիկտի բոլոր կողմերին պահպանել հանգստություն, խուսափել կտրուկ քայլերից և ձգտել քաղաքական կարգավորմանը Սիրիայի կոնֆլիկտում»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը: