ԱՄՆ վարչակազմը Ուկրաինա կուղարկի մեծ հեռահարության հրթիռային համակարգեր՝ 700 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության փաթեթի շրջանակներում, հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS) եւ զինամթերք, որոնք ուկրաինացիներին թույլ կտան ավելի ճշգրիտ հարվածել թիրախներին Ուկրաինայի տարածքից: Պաշտոնյաներից մեկը հավելել է, որ համակարգերը կօգտագործվեն ռուսական համակարգերին պատասխան հարված հասցնելու համար, դրանք Ռուսաստանի տարածքում չեն կիրառվելու։

Այս լուրը հայտնվել է Սպիտակ տան հակասական հաղորդումներից հետո, երբ մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել ամերիկյան արտադրության համազարկային հրթիռային համակարգեր, որոնք կարող են մինչեւ 300 կիլոմետր հեռավորությամբ հրթիռներ արձակել:

Բայդենը երկուշաբթի օրը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ը «չի պատրաստվում Ուկրաինա ուղարկել հրթիռային այնպիսի համակարգեր, որոնք կարող են հարված հասցնել Ռուսաստանին», քանի որ մտավախություն կա, որ պատերազմը կվերաճի ավելի մեծ հակամարտության:

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր եւ զինամթերք»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի խրախուսում եւ թույլ չի տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։ Մենք չենք ցանկանում երկարացնել պատերազմը միայն այն բանի համար, որ Ռուսաստանին ցավ պատճառենք»։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «ներկայումս որեւէ նշան չեն տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում, թեեւ միջուկային թրով հարվածելու Ռուսաստանի պարբերաբար հռետորաբանությունը ինքնին վտանգավոր է եւ խիստ անպատասխանատու»:

ւմ եւ թույլ չի տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։ Մենք չենք ցանկանում երկարացնել պատերազմը միայն այն բանի համար, որ Ռուսաստանին ցավ պատճառենք»։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «ներկայումս որեւէ նշան չեն տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում, թեեւ միջուկային թրով հարվածելու Ռուսաստանի պարբերաբար հռետորաբանությունը ինքնին վտանգավոր է եւ խիստ անպատասխանատու»: