Գերմանիան ժամանակակից զենիթահրթիռային համալիրներ եւ ռադարային համակարգեր կմատակարարի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է AP-ն։

Շոլցն օրենսդիրներին հայտնել է, որ կառավարությունը որոշել է IRIS-T հրթիռներ տրամադրել Ուկրաինային, որոնք մշակվել են Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից։

Գերմանիան նաեւ ռադիոտեղորոշիչ համակարգեր կմատակարարի Ուկրաինային, որոնք կօգնեն գտնել թշնամու հրետանին, ասել է նա: