Թագավորական նավատորմի նավերը «կարող են ուղարկվել Սեւ ծովում Ուկրաինայի ռուսական շրջափակման դեմ կռվելու»,- ասել է պահպանողական պատգամավոր Ալեք Շելբրուքը, որը գլխավորում է ՆԱՏՕ-ում բրիտանական խորհրդարանական պատվիրակությունը, հայտնում է Independent-ը։

Նրա խոսքով՝ բրիտանական ռազմանավերը, հնարավոր է, ստիպված լինեն «մահացու պաշտպանական ուժ» օգտագործել ռուսական ուժերի դեմ՝ որպես ուկրաինական նավահանգիստներից կենսականորեն անհրաժեշտ հացահատիկի մատակարարումներ ուղեկցելու առաքելության մի մաս՝ բրիտանական անձնակազմի կործանման եւ Ուկրաինայում պատերազմի սրման «մեծ վտանգի» պայմաններում:


Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որին մասնակցում են ռազմական դաշինքի անդամ բոլոր երկրներից պատգամավորներ, ակտիվորեն քննարկվում է Սեւ ծովի շրջափակումը ճեղքելու համար ռազմածովային ուժերի նավերի միացյալ էքսպեդիցիոն կորպուս ստեղծելու հնարավորությունը։

Շելբրուքը նախազգուշացրել է, որ եթե Ուկրաինայից հացահատիկ արտահանելու միջոց չգտնվի, աղքատ երկրները սովի կմատնվեն, իսկ Մեծ Բրիտանիան կբախվի պարենային «անսահման» ինֆլյացիայի։

«ՆԱՏՕ-ի վեհաժողովում իմ խոսակցություններն այժմ կենտրոնացած են Միացյալ ռազմածովային էքսպեդիցիոն ուժերի հնարավոր անհրաժեշտության վրա, որը կարող է կազմված լինել Թագավորական նավատորմից, դաշնակիցներից եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գործընկերներից՝ Ուկրաինայից հացահատիկի ուղեկցության ահամար»,- ասել է նա: «Սա վտանգավոր խնդիր կլինի, եւ մենք պետք է պատրաստ լինենք այն փաստին, որ հնարավոր է՝ ստիպված լինենք օգտագործել մահացու պաշտպանական ուժեր ռուսական նավատորմի ծովային շրջափակման դեմ։ Դա, անշուշտ, կբերի Եվրոպայում պատերազմի սրման եւ բրիտանական զորքերի մահվան բարձր ռիսկի... Եթե մենք պատշաճ կերպով չմտածենք նման առաքելության մասին, ապա ես կարծում եմ, որ մենք սննդամթերքի գների հիպերինֆլյացիայի ռիսկի ենք դիմում տանը եւ սովի ռիսկի՝ երրորդ աշխարհի երկրներում, որն, անկասկած, կհանգեցնի փախստականների էլ ավելի մեծ հոսքի դեպի Եվրոպա»։