Ամերիկացի կոնգրեսականները պնդում են, որպեսզի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն՝ Ուկրաինայի համար 40 մլրդ դոլարի չափով հատkացված միջոցների ծախսման վերաբերյալ: Այս մասին գրում է Politico պարբերականը:

Օրենսդիրների շրջանում գնաlով աճում է անհանգստությունն առ այն, թե կարո՞ղ է Սպիտակ տունը հաշվետվություն ներկայացնել տրամադրված միջոցների աննախադեպ ծավալի համար և պատշաճ կերով հետևի հազարավոր միավորների սպառազինությանն ու տեխնիկային, որը տրամադրվում է Ուկրաինային:


Մի շարք կոնգրեսականներ արդեն նախազգուշացրել են վարչակազմին, որ օգնության ապագա փաթեթը կարող է աջացություն չստանալ Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնության կողմից: