Մոսկվան եւ Անկարան շահագրգռված են աշխարհում պարենային անվտանգության ոլորտում ծագող խնդիրների լուծմամբ։ Այս մասին երկուշաբթի միջազգային օրակարգի արդիական հարցերին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նախագահները [Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը], հստակ ներկայացնելով իրենց մոտեցումները, հարգում են միմյանց դիրքորոշումները, եւ հարցերը, որոնց շուրջ դիրքորոշումները տարբեր են, տարաձայնությունների առարկա դարձնելու փոխարեն, փորձում են հաշվի առնել միմյանց մտահոգությունները: Վերջերս հեռախոսազրույց տեղի ունեցավ այն խնդիրների շուրջ, որոնք ստեղծվել են Արեւմուտքի կողմից վերջին երկու տարվա ընթացքում պարենային անվտանգության ոլորտում եւ որոնք, իհարկե, սրվել են այն անմիտ պատժամիջոցների պատճառով, որոնք Արեւմուտքը նախ սահմանեց, ապա սկսեց մտածել, թե ինչպես դրանք կանդրադառնան աշխարհի տարբեր տարածաշրջաններ պարենային մատակարարումների վրա»,- ասել է Լավրովը։


«Այո, մենք Թուրքիայի հետ շահագրգռված ենք այդ խնդիրների լուծմամբ»,- ասել է նախարարը։

Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ Պուտինը վերջերս խոսել է պարենային մատակարարումների ապաշրջափակման հնարավորության մասին։ «Նախագահը իր վերջին հարցազրույցում մանրամասնել է, թե ինչպես կարելի է պարենամթերքի պաշարներն արգելափակել ինչպես Սեւ ծովի նավահանգիստներից, որոնք ականապատվել են ուկրաինացիների կողմից, այնպես էլ Ազովի ծովի նավահանգիստներից, որոնք արդեն վերահսկվում են Ռուսաստանի եւ Ռուսաստանի կողմից եւ արդեն ականազերծվել են, եւ որոնցից Կերչի նեղուցով եւս հուսալի երթուղիներ կան դեպի Բոսֆոր եւ Դարդանելի նեղուց»,- ասել է Լավրովը: