Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։