Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբի մասին: Այս մասին հայտնում է La Stampa-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմը մաս-մաս: Այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմը», – ասել է նա:

Վերջինիս կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, որը վերապրել է երեք համաշխարհային պատերազմները մեկ դարում, սա աղետ է։

Հռոմի պապն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայից բացի, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում՝ Նիգերիայում, Կոնգոյում, Մյանմայում, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Ֆրանցիսկոսը նաև հիշել է 25 տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած բախումները և ևս մեկ անգամ շեշտել, որ աշխարհը պատերազմի մեջ է։