Վերջերս Երեւանում շատ ծնողներ խոչընդոտների են հանդիպել՝ փորձելով իրենց երեխաներին պետական մանկապարտեզներ ընդունել։

Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Որոշ մանկապարտեզների վարիչներ, ըստ ծնողների, փաստաթղթերը չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ բառացիորեն մի քանի օր առաջ նոր օրենք է ընդունվել, որի համաձայն՝ նախ՝ չաշխատող մայրերի երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում, երկրորդ՝ գրանցման եւ բնակության վայրի անհամապատասխանության դեպքում եւս երեխային մանկապարտեզ ընդունելը մերժվում է։ Ծնողների կարծիքով դա սոսկ իրենցից «մաղարիչ» կորզելու հերթական առիթն է...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»

(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):