Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է RIA Novosti-ն:

Պուտինը ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: