Նշվում է, թե 6-7 մլրդ դրամ ենք ծախսել Տաթեւ-Աղվանի ճանապարհը կառուցելու վրա. մենք 6-7 մլրդ պատրաստ ենք ծախսել այդ ճանապարհի վրա, բայց դեռ չենք ծախսել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Չենք վճարել, որովհետեւ խնդիրներ կան, շինարարները կվերացնեն խնդիրները՝ կվճարվեն»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ անորակ լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում այդ ճնապարհից օգտվել, Սանոսյանն ասաց. «Ճանապարհից հիմա էլ կարողանում են օգտվել, ուրիշ հարց է, որ ճանապարհի որոշ հատվածներում դժվարություն կա: Պատերազմից ու հայտնի իրադարձություններից հետո այդ ճանապարհն անընդհատ ծառայել է, ո՞նց չեն կարողանում օգտվել: Եղած խնդիրների մի մասը օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ այդ ռելիեֆում երկրաբանական կառուցվածքը, կավային շերտ կա, որն էլ դժվարությունների է բերում»: