Իրանը վճռական է՝ Թուրքմենստանի հետ 20-ամյա համագործակցության շուրջ փաստաթուղթ ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Mehr-ը։

Թուրքմենստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռաիսին ասել է․ «Որեւէ կասկած չկա, որ Թուրքմենստանի նախագահի եւ բարձրագույն պատվիրակության ժամանումն Իրան կարող է շրջադարձային պահ դառնալ երկու երկրների միջեւ հարաբերություններում։ Թուրքմենստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են բարիդրացիության, եղբայրության եւ քաղաքակրթության վրա»։


Նրա խոսքով՝ Թեհրանը ողջունում է կայանալիք գագաթաժողովը, որը կանցկացի Թուրքմենստանում։

Իր հերթին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ բանակցությունները հաջող են անցել։ Նրա խոսքով՝ ամենակարեւոր եւ ռազմավարական թեմաներից են եղել էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտները։