Ուկրաինայի նախագահը ողջունել է Եվրոհանձնաժողովի որոշումը՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Twitter-յան իր էջում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և մյուս ներկայացուցիչներին: «Սա պատմական որոշում է: Առաջին քայլը՝ ԵՄ անդամակցության ճանապարհին, որն, անշուշտ, կմոտեցնի մեզ հաղթանակին»,- գրել է նա: