Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մաթևոս Ասատրյանը հայտնել է, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ֆեյսբուքյան իր էջում Ասատրյանը գրել է․

«Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։

Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,-նշել է նա։

Միջադեպի մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: