Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Իջևան Մ16 ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ս-ի վարած Volkswagen մակնիշի և 69-ամյա Սամվել Ե-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 64-ամյա Գայանե Ա-ն, 38-ամյա Սոնա Ե-ն, 26-ամյա Մանվել Ե-ն, 5-ամյա Հայկ Դ-ն և 11-ամյա Հակոբ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորներն ընտանիքի անդամներ են։