ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ Ուկրաինայում գերի ընկած ամերիկացի նախկին զինծառայողները մահապատժի չեն ենթարկվի, հայտնում է ТАСС-ը: «Ոչինչ չեմ կարող երաշխավորել, դատավճիռը կախված է հետաքննության ընթացքից»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի կամավորներ 39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյուն անհետ կորել են:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ուկրաինական կողմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից գերեվարված ամերիկացիների հարցով: