Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի գրառումը. «Ի՞նչ տեղի ունեցավ. Վանեցյանը ապրիլին դուրս եկավ փողոց, հայտարարեց պայքար սկսելու մասին ու մեկ էլ հոպ՝ մի երկու օր անց փողոցում հայտնվեց Իշխանը՝ թե բա մենք էլ ենք շարժում սկսում։ Ու գնաաաց... Իշխան Սաղաթելյանը ինչքան ուժ ուներ արժեզրկեց փողոցային պայքարը՝ իր անլուրջ ու հակասական հայտարարություններով։ Վանեցյանն էդ ընթացքում հայտնվեց ստվերում, կամ ցանկացավ հայտնվել ստվերում, իսկ այսօր էլ ցույց տվեց, որ իր խոսքի տերն է ու հրաժարվում է մանդատից։ Իշխանը բնականաբար պինդ կպահի մանդատը։ Հիմա հետաքրքիր է՝ էս օպերացիան ո՞վ էր կազմակերպել ու ի՞նչ նպատակով։ Վանեցյա՞նն իր սկսած գործով փչացրեց Քոչարյանին ու դաշնակցությանը, թե՞ քոչարյանենք արանքից հանեցին Վանեցյանին»։