Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, հայտնում է Aravot.am-ը:

Նա ամբողջությամբ կրել է դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության․ «Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:

15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում