«Մտահոգիչ է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության տարածումը: Խնդիրներ կան նաև Ռուբեն Վարդազարյանի հետ կապված․․․ Ձայնագրությունը պետք է պատշաճ քննության արժանանա»,- առցանց ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԲԴԽ նախկին և ներկա ղեկավարների զրույցի ձայնագրությանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելեց․ «Հայաստանում կան ազնիվ ու նվիրյալ դատավորներ: Բայց դատական համակարգում կան կլաններ ու խմբավորումներ»: