«Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է, դա ինչի՞ մասին ա վկայում»,-առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ ես աշխատում, թողեց, սենյակից փախավ, որովհետև չգիտի ինչ պատասխանի։ Հիմա էլ՝ պետք է քրեական գործ բացենք, տեսնենք այդ ո՞վ է վարչապետի որդուն առանց ձևակերպման աշխատացրել։

Հիմա էլ առիթից օգտվում են՝ աշխատավարձը չեն տալիս, ասում են՝ մենք ոչ տեսել ենք, ոչ գիտենք»,- պատմեց վարչապետը։