Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:

Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ և 21 քմ տարածքը ջերմահարվել է։