Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ռուսական զորքը հրետանու միջոցով փորձում է շրջափակել Լիսիչանսկ քաղաքը և վերահսկողության տակ վերցնել մայրուղու հատվածը։ Նշվում է, որ կրակոցներ են արձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, նավթավերամշակման գործարանի տարածքում: