Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում։ Դա մոտ 2 անգամ ավելի շատ է 2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում ստացված դիմումների թվից և մոտ 3 անգամ ավելի շատ է հետպատերազմյան՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին ստացված դիմումների թվից։

Ստորև ըստ տարեթվերի ներկայացված են առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թվերը։
2022թ․ – 9917
2021թ. – 3448
2020թ․ – 4176
2019թ․ – 6121
2018թ․ – 5716
2017թ․ – 4755»,- գրել է Չախոյանը։