Գերէժան ուղեւորատար ավիահաղորդակցությունն ամբողջ աշխարհում անցյալ է դառնումը, նշվել է «Իզվեստիա»-ի հոդվածում։ Նշվել է այն մասին, որ չինական ավիաընկերությունները ընթացիկ տարվա փետրվարից հինգերորդ անգամ տոմսերում ավելացնում են վառելիքային հավելավճարը։

Հուլիսի 5-ից այն հասել է ռեկորդային մեծությունների՝ 200 յուանի (1,6 հազար ռուբլի կամ 30 դոլար)։ Թանկանում են նաեւ թռիչքներն Արեւելյան Ասիայի այլ երկրներում։


Առայժմ եվրոպական ավիափոխադրողներն իրենց հաճախորդներին առաջարկում են զարմանալի զեղչեր (մինչեւ 1 եվրո մեկ տոմսի համար)։ Բայց ԵՄ-ում եւս նկատվում է թռիչքների թանկացման միտում։ Դա հիմնականում կապված է էներգակիրների գների բաձրացման հետ։

Տեղեկացվել է, որ Սինգապուրից Համբուրգ թռիչքը էկոնոմ-դասով կարող է արժենալ 5 000 դոլար, վերջերս միջին գինը 2 000 դոլար էր։ Սինգապուրից թռիչքներն ընթացիկ տարում 27 տոկոսով ավելի թանկ են եղել, քան 2019թ., իսկ Ավստրալիայից՝ 20 տոկոսով ավելի թանկ։ Համավարակից հետո տեղի է ունեցել թռիչքների գների զգալի աճ։

Գների այսպիսի դինամիկայի բացատրություններից մեկն էլ այն է, որ ավիաընկերություններ մինչեւ այժմ օդ չեն բարձրացրել ամբողջ տորմիղը, իսկ որոշ չվերթներ, որոնք գործում էին առաջ, մինչեւ այժմ այդպես էլ չեն վերականգնվել։

Նման իրավիճակ է նաեւ ամերիկյան մայրցամաքներում։

«Իզվեստիա»-ն հիշեցրել է, որԱՄՆ-ում ավիավառելիքը մեկ տարում թանկացել է 150 տոկոսով։ Երկրորդ՝ ամերիկյան ուղեւորատար ավիացիայում տեղերի թիվը դեռեւս 6 տոկոսով զիջում է մինչհամավարակային ցուցանիշներին։

Իրենց հերթին, ռուսական ավիաընկերությունները տեղեկացրել են ինքնաթիռների վերապահովագրման խնդիրների մասին։ Կենտրոնական բանկին պատկանող Ռուսաստանի ազգային վերապահովագրող ընկերությունը (ՌԱՎԸ) ընդունում է ավիաընկերությունների հայտերը 2022թ. մարտից, այն բանից հետո, երբ եվրոպական ընկերությունները հրաժարվեցին ծառայություններ մատուցել, բայց ամռան սկզբին ռուսական ավիափոխադրողները բախվեցին «ապահովագրման էական սահմանափակումների փորձերի»։ Մասնավորապես, ՌԱՎԸ-ի առաջարկած ապահովագրման պայմանագրերում նշվում էր, որ ինքնաթիռների վատ տեխնիկական սպասարկման հետ կապված պատահարը ապահովագրական դեպք չի համարվելու։