Գործնականորեն հնարավոր չէ խուսափել Մաքսային միություն մտնելուց: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու հարցին նման տեսակետ արտահայտեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը :
«Տեսականորեն խորհրդարանը կարող է ոչ ասել, իսկ գործնականորեն, մեր խորհրդարանն ամեն ինչին այո է ասում», - նշեց նա:

Նրա խոսքերով, միակ գործնական խնդիրն այն է, որ արեւմտյան քաղաքականությունն ասում է`եթե դու իմ հետ լավ լինես, քո առջեւ ճանապարհներ կբացեմ, իսկ ռուսական քաղաքականությունը հետեւյալն է ասում` իմ հետ լավ չես լինի, ես քեզ կպատժեմ:

Արա Պապյանը նաև նշեց, որ Մաքսային միությունը մեզ լավ բան չի տալու: Նա ակնկալում էր, որ ինչ որ բան կստանանք` գազի գնի հետ կապված, ԼՂՀ-ի, սակայն, նրա խոսքերով« ստացվեց այնպես, որ կորցրեցինք` դրա դիմաց ոչինչ չստանալով: