Իրանում լրտեսության կասկածանքով օտարերկրյա դիվանագետների են ձերբակալել, այդ թվում՝ Իրանում բրիտանական առաքելության ղեկավարի տեղակալին։ Այս մասին հայտնում է Երիտասարդ լրագրողների ակումբը։

Ըստ տեղեկությունների՝ դիվանագետները փորձել են հողի նմուշներ վերցնել այն վայրից, որտեղ անցկացվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրթիռային զորավարժությունները։


Նյութում նշվում է նաեւ, որ կասկածյալներին հետեւել է անօդաչու թռչող սարքը։