Ցավալի դեպք Մասիս քաղաքում: ArmLur.am-ի տեղեկություններով, 28 տարեկան աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին:

Նա. ըստ բնակիչների. խմել է մեծ քանակությամբ կարբամազեպին տեսակի դեղահաբ: Երբ նրա վիճակը վատացել է. նրան շտապ հասցրել են հիվանդանոց եւ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

Իսկ ինչն է դրդել երկտասարդ կնոջը գնալ այդ քայլին: Բարեկամները, բնակիչներ , որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարկում, հայտնեցին, որ նրա եղբայրը 44-օրյա պատերազմում զոհվել է եւ քույրը չի հաշտվում եղբոր մահվան հետ: