ԿԳՄՍ-ի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Կառավարությունը կողմ է արտահայտվել կառուցման նախաձեռնության գաղափարին, սակայն նախագիծը դեռ պիտի ճանապարհ անցնի և փաստաթղթավորման խնդիրները լուծվեն:

Լրագրողնեի հետ զրույցում պարզաբանել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Հատիսի գագաթին Քրիստոսի արձանի կառուցման ԿԳՄՍ-ի և Կառավարության դիրքորոշումների տարբերությանը:

Հարցին՝ որպես քաղաքացի ինչպե՞ս է վերաբերվում Հիսուսի արձանի կառուցմանը, ասել է. «Որպես քաղաքացի՝ անկեղծ կասեմ՝ ո՛չ հիմքեր ունեմ՝ ասելու, որ դա խիստ պահանջված է, և օր առաջ պետք է լինի, որ մեզ ավելի լավ զգանք, ո՛չ էլ հիմքեր ունեմ ասելու՝ անթույլատրելի է, վատ է»:

Խոսելով Հիսուսի արձանի նախագծի մեկնարկից՝ Դումանյանը շեշտել է, որ նախագծի մեկնարկի և տեղադրման մանրամասների մասին դեռևս խոսք լինել չի կարող, որովհետև այն դեռ սահմանված փուլերը չի անցել.

«Մեզ հայտնի է միայն կառուցման գաղափարը: Դուք վերջնագրով եք խոսում, ասում եք՝ պիտի տեղադրվի: Մինչդեռ կտեղադրվի այն ժամանակ, երբ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»:

Կիսվի՛ր այս նյութով՝