ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Արսեն Մանուկյան, 19 տարեկան...այսօր զոհված հայ մարտիկն է։

Հրազենային վնասվածք գլխի հատվածում։

Մինչև հիմա չկա ոչ մի պաշտոնական վարկած։

Ես չեմ ցանկանում հիմա ինչ որ ենթադրություններ անել, սակայն կոչ եմ անում պատկան մարմիններին հնչեցնել այս ողբերգության պատճառները։

Եթե լռությունը կտևի ևս մի քանի օր, այդ դեպքում պարզ կլինի, որ այս լույս- երիտասարդի կյանքը դրվեց թրքահաճո «խաղաղության դարաշրջանի» զոհասեղանին։
Այդ իսկ պատճառով համարում եմ անհրաժեշտ, որ գոնե հիմա այս իշխանությունը հնարավորինս շուտ հանդես գա պաշտոնական պարզաբանումներով։
Աստված լուսավորի նահատակվաց Հայ զինվորի հոգին»։