Ֆրանսիան պետք է մոբիլիզացվի, որպեսզի նախապատրաստվի էներգիայի անբավարարաության հավանական սցենարին այս աշնանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դրա համար, իհարկե, մեղադրելով Ռուսաստանին, որը, ըստ նրա, «Ուկրաինայի հետ պատերազմում որպես զենք օգտագործում է դեպի Եվրոպա մատակարարումների կրճատումը», փոխանցում է Reuters-ը։

Հեռուստատեսությամբ Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված իր ելույթում Մակրոնն ասել է, որ այդ մոբիլիզացիայի մի մասը ենթադրում է ֆրանսիացի սպառողների եւ ձեռնարկությունների սպառման կրճատում: «Մենք պետք է պատրաստվենք մի սցենարի, երբ ստիպված կլինենք գոյատեւել առանց ռուսական գազի»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ ինքը շուտով էներգիայի սպառումը սահմանափակելու մանրամասն ծրագիր կներկայացնի։