Բողոքի ակցիա իրականացնող՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ապօրինի ձերբակալված քաղաքացիներին վերաբերող մակագրություններով պաստառները թողեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց: «Այստեղ ընդամենը մի դատարկ շինություն է, որը չգիտես ինչով է զբաղվում»,-հայտարարեց շարժման անդամ Հովհաննես Հարությունյանը: Նա նշեց, որ անազատության մեջ գտնվող շատ հայրենակիցներ ունեն առողջական խնդիր ու դա էլի անտեսվում է իրավապահների կողմից. «Գալու է ձեր բոլորի դատաստանի օրը, իսկ մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա: