Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել։ Երկրի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գրասա Ֆրեյտաշը նախազգուշացրել է, որ երկիրը պետք է պատրաստվի դիմակայել կլիմայի փոփոխության հետեւանքները, քանի որ ջերմաստիճանը շարունակում է աճել, հայտնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ երաշտից տուժած Պորտուգալիայում ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի: Չնայած վերջին մի քանի օրվա ընթացքում դրանք նվազել են, Ֆրեյտաշը նշել է, որ դրանք մնում են տարվա այս եղանակի նորմալ մակարդակից բարձր: Ֆրեյտաշի տվյալներով՝ մինչեւ հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում զոհերի թիվը հասել է 1063-ի։