Համաշխարհային պատմությունը նոր փուլ է անցնում, որտեղ աճի բարձր դինամիկա կարող են ցույց տալ միայն իսկապես ինքնիշխան պետությունները։ Այս մասին որեքշաբթի, ելույթ ունենալով «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Որքան էլ արեւմտյան եւ այսպես կոչված վերազգային վերնախավերը ձգտեն պահպանել իրերի գոյություն ունեցող կարգը, այնուամենայնիվ, նոր դարաշրջան է գալիս է, նոր փուլ համաշխարհային պատմության մեջ։ Եւ միայն իսկապես ինքնիշխան պետությունները կարող են աճի բարձր դինամիկա ապահովել, կյանքի չափանիշների եւ որակի, ավանդական արժեքների եւ բարձր հումանիստական ​​իդեալների պաշտպանության, զարգացման մոդելների օրինակ դառնալ ուրիշների համար, որոնցում մարդը ոչ թե միջոց, այլ բարձարգույն նպատակ է դառնում»,- ​​կարծում է ՌԴ ղեկավարը։


Նա ընդգծեց, որ այժմ «իսկապես հեղափոխական փոխակերպումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում ու ուժ են ստանում»։ «Այս հսկայական փոփոխություններն, իհարկե, անշրջելի են։ Եւ թե՛ ազգային, թե՛ գլոբալ մակարդակներում ներդաշնակ, ավելի արդար, սոցիալական ուղղվածություն ունեցող եւ ապահով աշխարհակարգի հիմքեր ու սկզբունքներ են մշակվում, որոնք այլընտրանք են գոյություն ունեցող կամ, կարելի է ասել, մինչ այժմ գոյություն ունեցող միաբեւեռ աշխարհակարգին, որն իր բնույթով, իհարկե, արգելակ է դառնում քաղաքակրթության զարգացման համար»,- նշել է նա։