ԱՄՆ-ում 36-ամյա Ռահիլ Ահմադը կրակել և սպանել է իր 29-ամյա նախկին կնոջը՝ Սանյա Խանին, ապա ինքնասպան եղել։ Այդ մասին գրում է The New York Post-ը։

Ահմադն անցել է ավելի քան 700 մղոն` հասնելով Չիկագոյում գտնվող իր նախկին կնոջ տուն: Այնտեղ տղամարդը կրակել է կնոջ գլխին, ապա ինքնասպան եղել։ Աղբյուրի համաձայն՝ ամերիկուհու սպանության հնարավոր պատճառը TikTok-ի տեսանյութն է եղել, որում կինը հազարավոր մարդկանց լսարանի հետ խոսում էր իրենց ընտանեկան կյանքում առկա խնդիրների մասին։

Տեսանյութում աղջիկը նշել էր, որ նախկին ամուսինն իրեն հոգեբանական ճնշում է գործադրել և բաժանվելիս սպառնացել է ինքնասպան լինել։ Խանը հայտարարել էր, որ ճնշումներ են գործադրվել նաև ամուսնու հարազատների կողմից։