«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի առանձնատների, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, 25/6 բազմաբնակարան շենքերի, Հասրաթյան փողոցի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Թամանյան փողոցի թիվ 1, Բաղրամյան պողոտայի թիվ 2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կոմիտասի, Շիրկացու փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության հետ և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: